Վթար սահմանի մոտ - կան տուժածներ
Վալեի հարակից տարածքում գտնվող անցակետի մոտ բեռնատար և թեթև մեքենաները բախվել են միմյանց: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել է չորս տղամարդ:
Տղամարկանց շտապ օգնության անձնակազմը տեղափոխել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Կլինիկայի մենեջերի՝ Ռեզո Կուճուխիձեի խոսքով, տուժած անձանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«Տուժածներին նոր են տեղափոխել: Այս փուլում հետազոտում ենք պացիենտներին: Նկատվում են տրավմաներ: Հավանաբար, կոտրվածքներ ունեն»,- հայտարարում է Ռեզո Կուճուխիձեն: