Նիկոլ Փաշինյան. Հրադադար էր պահանջում բանակը, քանի որ բոլոր ռեսուրսներն սպառվել էին
Հրադադար էր պահանջում բանակը, քանի որ բոլոր ռեսուրսներն սպառվել էին,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ սոցիալական ցանցով, տեսաուղերձի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ռազմական ռեսուրսներն ամբողջությամբ արդյունավետ չէին, քանի զինվորների մի մասն առաջնագծում մեկ ամսվա ընթացքում չէին հանգստացել:
Հայաստանի կառավարության ղեկավարի հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղում որոշ բախումները դեռևս շարունակվում են, որոնք հավանաբար, կդադարեն առաջիկայում:
Հայաստանի պաշտպանության նախարարությամբ, Լեռնային Ղարաբաղի առաջնագծում ակտիվ մարտական գործողությունները չեն դադարել:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշեր հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը Երևանում հետևել է բողոք: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ցուցարարների միի մասը ներխուժել է կառավարության տուն: Ցուցարարները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի վարչապետը քիչ անց տարածված հայտարարության մեջ նշել է, որ այլ ելք չուներ:
Համաձայնությանը տոն է հետևել Բաքվի փողոցներում: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում խոսքով, «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրվել է վերջակետ»: Ալիևի մեկնաբանմամբ, համաձայնության կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելությունն է:
Արդեն հրապարակվել է նաև կնքված համաձայնագրի տեքստը: 9 կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 ռուս խաղաղապահի տեղակայում է նախատեսում: