Լուրեր
Ախալցիխեում 15 դպրոց անցել է հեռավար ռեժիմի
Սամցխե-Ջավախքի մաշտաբով, հեռավար կարգով աշխատող դպրոցների քանակը շատանում է: Օնլայն ուսուցման անցել է շուրջ 42 դպրոց: Այստեղից ամենամեծ ցուցանիշը Ախալցիխեում և Նինոծմինդայում է գրանցվում: Ցուցակն այսպիսին է.
- Ախալցիխե - 15;
- Նինոծմինդա- 12;
- Բորջոմի- 5
- Ասպինձա- 4;
- Ադիգենի- 4;
- Ախալքալաք- 2.
Դպրոցների հեռավար ուսումնական գործընթացի անցնելու միակ պատճառը ուսումնական հաստատություններում կորոնավիրուսով վարակման դեպքերն են:
Տարածեք :