Այսօր պարզ կդառնա, թե ինչպիսի լրացուցիչ սահմանափակումներ կգործեն Վրաստանում
Այսօր Վրաստանում կհայտարարվի կորոնավիրուսի պատճառով լրացուցիչ սահմանափակումների մասին: Ինչպես նախօրեին հայտարարել էր առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, կառավարությունը խորհրդակցում է սահմանափակումների վերաբերյալ:
«Մեր նպատակը ոչ թե գագաթնակետին սպասելն է, այլ գագաթնակետը ժամանակին դադարեցնելը, որպեսզի դա թույլ տա, որ բժշկական հատվածը շարունակի աշխատել սովորական ռեժիմում», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:
Առողջապահության նախարարի խոսքով, կա երկու տարբերակ, թե որ ձևաչափով սահմանափակումները կարող են իրականացվել, և դրանք կհայտարարվեն նոյեմբերի 26-ին:
«Մենք շարունակում ենք խորհրդակցել բիզնեսի ու բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ: Մենք արդեն ունենք ձևաչափի երկու տարբերակ, որով սահմանափակումները կարող են իրականացվել և հասարակությանը հայտնի կդառնան նոյեմբերի 26-ին:
«Մենք շարունակում ենք խորհրդակցել բիզնեսի ու մնացած բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ: Մենք ունենք ձևաչափի երկու տարբերակ, որով սահմանափակումները կարող են իրականացվել, և այդ տեղեկատվությունը կհրապարակվի վաղը: Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել նաև այն սահմանափակումները, որոնք փորձագետները և համաճարակաբաններն իրենց հերթին առաջարկվում են կառավարությանը: Սա չի նշանակում, որ մենք վարակվածների թվի զգալի կրճատում ենք ակնկալում, ամեն ինչ աստիճանական կլինի: Մենք դիտարկելու ենք անկման տոկոսը և երկշաբաթյա ժամանակահատվածը գնահատելուց հետո կարող ենք ավելի խստացված սխեմա ներմուծել կամ, ընդհակառակը, փորձել տնտեսական գործունեությունը տեղափոխել ավելի ճկուն գրաֆիկի
Բնակչությանը կտեղեկացնենք սահմանափակումների տեսակի մասին, թե որ ամսաթվից են դրանք կիրառվելու», – հայտարարել է Տիկարաձեն: