Լուրեր
Բանկից վերցրած վարկերի քանակը մեծացել է
Վրաստանի քաղաքացիները 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, 5 միլիոն լարիով ավելի վարկ են վերցրել: Ազգային բանկի տվյալների համաձայն, Նոյեմբերի 1-ի տվյալներով, կոմերցիոն բանկերի կողմից, պետությունում իրավաբանական և ֆիզիկական անձանց տրվել է 35 526 999 լարի վարկ: Վերջին 10 տարվա ընթացքում, բնակիչների վարկային պարտականությունն աճել է 30 միլիոն լարիով:
Պարտքի հետ մեկտեղ ավելանում է ժամկետանց վարկերի քանակը: 2020 թվականի նոյեմբերի մեկի տվյալների համաձայն, երկրում այսպիսի վարկը կազմում է 570 191 լարի, որից 173,378 լարին տրվել է ազգային արժույթով, իսկ 396,812 լարին ՝ արտարժույթով:Աճում է նաև Սամցխե-Ջավախեթիում բնակվող քաղաքացիների կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունների թիվը: 2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ տարածաշրջանում տրվել է 387,793 լարի վարկ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :