Խաշուրի-Բորջոմի ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Խաշուրի-Բորջոմի ճանապարհին, Քվիշխեթիի մոտ: Միմյանց են բախվել բեռնատարն ու միկրոավտոբուսը, բախումն այնքան ուժեղ է եղել, որ միկրոավտոբուսն ամբողջովին քանդվել է:
Պատահարի արդյունքում երկու մարդ է վնասվել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, մեկ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ներքին գործերի նախարարությունից ասում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն: