Մեկ օրում, Ախալցիխեում, Նինոծմինդայում և Ախալքալաքում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ
24 ժամվա ընթացքում, մահացած 6 պացիենտից երկուսը բուժվում էին Ախալցիխեի բժշկական հաստատություններում: Ազատ տեղեր չունենալու պատճառով, կլինիկա «Իմեդիից» և Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցից, Թբիլիսիի վերակենդանացման բաժանմունք տեղափոխել չի հաջողվել:
Կլինիկա «Իմեդիի» մենեջերն ասում է, որ 64-ամյա հիվանդը նոյեմբերի 23-ից նրանց մոտ է բուժվում: Մզիա Կակոշվիլին նշում է, որ մայրաքաղաք տեղափոխելու անհրաժեշտություն չկար, քանի որ վարակակիրը Ախալցիխեում նույնպես բուժվում էր վերակենդանացման բաժնում: Չնայած սրան, մահացածի հարազատներն ուզում էին տեղափոխել Թբիլիսի, բայց ապարդյուն: Կլինիկա «Իմեդիում» բժիշկներին չհաջողվեց փրկել վարակվածի կյանքը:
Հասակավոր տղամարդուն մայրաքաղաք տեղափոխել չի հաջողվել նաև Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցից, որտեղ բուժում են միայն թեթև և միջին բարդության հիվանդների:
Հարկ է նշել, որ վերջին մեկ օրվա ընթացֆում, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացել է 6 մարդ՝ այստեղից երկուսն ապրում էին Ախալցիխեի մունիցիպալիտետում, երկուսն Ախալքալաքում, մեկն Ասպինձայում, մեկն էլ Նինոծմինդայում:
Դեկտեմբերի 11-ի տվյալներով, տարածաշրջանում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ: