Լուրեր
Ախալցիխե-Ախալքալաքի ճանապարհին միմյանց երեք մեքենա է բախվել
Ախալցիխե-Ախալքալաքի կապող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Միմյանց բախվել են երեք՝ BMW, Mercedes C, Mercedes E մակնիշի ավտոմեքենաներրը: JNEWS-ի տեղեկության համաձայն, զոհեր չկան:
Ըստ վարորդներից մեկի, երեք մեքենաները միմյանց բախվել են չորրորդի անուշադիր երթևեկության պատճառով: Անցորդներից մեկի խոսքով ՝ իրենց ժամանման պահին բախման պատճառ դարձած 4-րդ մեքենան տարածքում չի եղել:
Դեպքի վայրում աշխատել են իրավապահ մարմինները: Նրանք ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, տուգանել են ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներին:
Դեպքը տեղի է ունեցել Դեկտեմբերի 15-ին:
Տարածեք :