Կորոնավիրուսով վարակված դպրոցի տնօրենը ապաքինվելուց հետո մահացել է
Ադիգենի գյուղ Վարխանի բնակիչչը, 64-ամյա Ավթանդիլ Լիպարիշվիլուն տանը գտել են մահացած: Տղամարդուն կհուղարկավորեն հինգշաբթի՝ դեկտեմբերի 17-ին:
Դպրոցի տնօրենի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մոտ երկու շաբաթ առաջ: Վիրուսը զարգանում էր միջին ծանրությամբ, այդ իսկ պատճառով նրան տեղափոխել էին Թբիլիսի, Չափիձեի անվան կլինիկա: Մի քանի օր առաջ նա ապաքինվեց և ուղարկեցին տուն, սակայն ուղեկցող հիվանդությունների պատճառով, ինսուլտին չհաղթահարեց և դեկտեմբերի 14-ին մահացավ:
«Այսօր լսեցի, որ Ավթանդիլը մահացել է ինսուլտից, մյուս օրը կհուղարկավորեն: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին»,-ասեց ընտանիքի հարազատ՝ Զիզի Գվարամաձեն:
«Կորոնավիրուսին հաղթահարեց և հետո մահացավ»,- ասում է տեղացի՝ Զազա Գորգոձեն:
Վերջին 24 ժամվա ընթացքում Սամցխե-Ջավախքում մահացել է 4 բնակիչ: