Սամցխե-Ջավախքում կովիդ19-ից կին է մահացել
Ախալցիխեում կորոնավիրուսից 82-ամյա կին է մահացել: Նա բուժվում էր Ախալցիխեի կլինիկա «Իմեդիում»:
Բժշկական հաստատության մենեջեր՝ Մզիա Կակոշվիլին բացատրում է, որ պացիենտի առողջական վիճակը ծանր էր և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
82-ամյա կինը մահացել է դեկտեմբերի 17-ին: Տարածաշրջանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 36-ի: