Ախալցիխեի «9-րդ ալիք» հեռուստաընկերությունն այսօր հոբելյար է
Ախալցիխեի «9-րդ ալիք» հեռուստաընկերությունն այսօր հոբելյար է: 23 տարի առաջ, այս օրը, Ախալցիխեում, տեղական հեռուստատեսությունն սկսեց հեռարձակումը:
Այս տարիների ընթացքում հեռուստաընկերությունն ու աշխատակիցները հանդիպել են բազում խնդիրների, սակայն «9-րդ ալիքը» իր գործունեությունն շարունակում է մինչ օրս:
23 տարի առաջ, մի քանի ընկերներ որոշեցին Ախալցիխեում տեղեկատվական միջավայրն ավելի մրցունակ դարձնել: Երիտասարդները չունեին գումար, բայց փոխարենը լի էին ոգևորությամբ:
Արդյունքում, քաղաքում բացվեց նոր հեռուստատեսություն:
Տեղական հեռուստատեսությունը պետք է օբյեկտիվորեն լուսաբանի տարածաշրջանում առկա գործընթացները, խնդիրները կամ հաջողությունները - սա մի կողմից դիտողների պահանջն է, իսկ մյուս կողմից `լրատվամիջոցների պարտականությունը:
Այդ պատճառով «Իններորդ ալիքում» ամեն ինչ արվում է, որ միայն հավասարակշռված տեղեկատվությունն հեռարձակվի, իսկ հեռուստաընկերության կայքը բազմազան ու հետաքրքիր է:
«9-րդ ալիքը» հեռարձակել սկսել է 1997 թվականի դեկտեմբերի 21-ին: Երկու տասնամյակ հեռուստաալիքը ակտիվորեն լուսաբանում է տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունները: