Նինոծմինդայում սպանել են երիտասարդ տղամարդու
Նինոծմինդայում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Բառացի և ֆիզիկական վիճաբանության արդյունքում, մահացել է 32-ամյա տղամարդ: Դեպքը տեղի է ունեցել երկու՝ Գանձա և Սաթխա գյուղերի կապող ճանապարհահատվածում:
Ըստ գյուղացիների, երիտասարդները դեռ կռվել են, իսկ հետո նրանցից մեկը՝ Հ.Փ.-ն գնդակահարել է նույն գյուղի բնակիչ՝ 1988 թվականին ծնված Ս.Ա.-ին: Վիրավորին համագյուղացիները հասցրել են կլինիկա, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Կա նաև երեք վիրավոր:
Ըստ շրջանառվող լուրերի կոնֆլիկտը ծագել է երկար տարիներ տևող վիճաբանության շուրջ:
Ներքին Գործերի Նախարարությունից «9-րդ ալիքին» հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։
Մեղադրյալը ձերբակալված չէ, հաստատությունից ասում են, որ ընթանում են քննչական գործողություններ: