Լուրեր
Ախալցիխեում շինհրապարակում մարդ է ընկել. կա տուժած
Ախալցիխեում, Ռուսթավելի փողոցում գտնվող շինհրապարակում տղամարդն ընկել է բարձունքից: Վնասվել է մոտ 35 տարեկան տղամարդն, ով այժմ գտնվում է հիվանդանոցում: Նրա ոտքի հատվածում, մեծ ոլոքը վիրահատել են:
«Երիտասարդ տղամարդուն վիրահատել ենք, կոտրված էր մեծ ոլոքը: Այժմ նրա վիճակը կայուն է»,- բացատրում է բժիշկ՝ Բեսիկ Բուրջալիանին:
Ըստ կառուցվող օբյեկտի տիրոջ ՝ աստիճաններից իջնելիս տղամարդու ոտքը սահել է:
«Ինձ զանգահարեցին, ասեցին, որ նման բան է տեղի ունեցել, միանգամից եկա Ախալցիխե: Որքան գիտեմ, հիմա լավ է զգում իրեն»,- ասում է օբյեկտի սեփականատեր՝ Զուրա Դուրգլիշվիլին:
Ըստ նրա, դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին, ժամը 14:00-ի սահմաններում:
Տարածեք :