2017 թվականի հուլիսի 1-ից Վրաստանում գործում է «Քրոնիկ հիվանդությունների բուժման ապահովման» ծրագիրը: Այն վերաբերում է շաքարախտի, սրտանոթային, վահանագեղձի և թոքերի քրոնիկական հիվանդությունների դեղամիջոցներին: Պահանջվող չափանիշներին համապատասխանող անձը դեղեր գնելիս վճարում է ոչ ավելի, քան 1 լարի:
- Ծրագրից օգտվել կարող է այն անձը, ում վարկանիշային միավորը չի գերազանցում 100,000-ը;
- Թոշակառուն,
- Սահմանափակ ունակությունների տեր անձը,
- Պարկինսոնի հիվանդություն կամ էպիլեպսիա ունեցող անձը:
Քանի՞ հոգի է օգտվել ծրագրի մեկնարկից 2020 թ.-ի վեց ամսվա ընթացքում. Տվյալները հրապարակված են Սոցիալական ծառայության գործակալության կայքում:
Օգտատերը պետք է գրանցվի Սոցիալական ծառայությունների գործակալությունում. Դեղորայք ստանալու համար, անձը գնում է դեղատուն, որտեղ իր ID քարտի և բժշկի կողմից նշանակված դեղատոմսի հիման վրա կստանա իրեն պատկանող դեղերը: Հաճախորդները միանգամից կարող են ձեռք բերել միայն երեք ամսվա դեղորայք:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: