Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակչության մի մասը չի օգտվում կոմունալ, այդ թվում խմելու ջրի վարձավճարների սուբսիդավորումից:
Նինոծմինդայի քաղաքապետարանը կփոխհատուցի շրջանի թվով 10՝ Սաթխա, Եփրեմովկա, Սամեբա, Ժդանովական, Թորիա, Ուչմանա, Փ.Արագյալ, Մ.Արագյալ Սաղամո եւ Հեշտիա գյուղերի խմելու ջրի վարձավճարը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը մեզ հետ հարցազրույցում նշեց. «Թվով 10 գյուղերը որոնք խմելու ջուրը ստանում են ինքնամատակարարման միջոցով եւ ոչ մի պետական ծառայության կամ հիմնարկի վրա չեն գտնվում որպեսզի պետությունը սուբսիդավորերի: Այդ պատճառով մենք քաղաքապետի, պատգամավորների եւ սակրեբուլոյի անձնակազմի հետ քննարկելուց հետո որոշեցինք օգնել մեր բնակչությանը: Պոմպակայանների էլեկտրաէներգիայի ծախսած գումարները փոխհատուցելու համար նախատեսել ենք 85 000 լարի գումար, որը նախատեսված է ամբողջ տարվա համար»:
Հիշեցնենք, որ պետությունը 4 ամսվա ընթացքում (նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար) փոխհատուցելու էր էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և աղբի կոմունալ վճարումները: