Վրաստանում ռեստորանները կբացվեն
Վրաստանի մասշտաբով ռեստորանների գործունեությունը մարտ ամսից կվերականգնվի:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՝ կորոնավիրուսի վերաբերյալ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
Ինչպես նշեց Ղարիբաշվիլին, ռեստորանները Մարտի մեկից կբացվեն Բաթումիում, իսկ մարտի 8-ին, Վրաստանի բոլոր քաղաքներում:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետն այսօր հայտարարեց որոշ սահմանափակումները մեղմացման և վերացման մասին: