Ո՞ր ռեստորաններն են բացվում Ախալցիխեում
Մարտի 8-ից Վրաստանում ռեստորանները կբացվեն: Ախալցիխեում սննդի կետերի մի մասը կվերսկսի աշխատանքը:
«Էմիգրանտ» ռեստորանը չի պատրաստվում սկսել աշխատանքը: Սեփականատերն ասում է, որ պատճառը անձնական խնդիրներն են:
Բացօթյա տարածքը բացվել է Old Bar- ի կողմից փետրվարի կեսերին, բայց, ըստ մենեջերի, վատ եղանակի պատճառով մինչ փետրվարի վերջ հյուրեր չեն եղել:
Old Bar-ի բացօթյա տարածքը բացվել փետրվարի կեսերին, բայց, ըստ մենեջերի, վատ եղանակի պատճառով մինչ փետրվարի վերջ հյուրեր չեն եղել:Նինո Էրեկլիշվիլին ասում է, որ պատրաստվում է մարտի 8-ից բացել ներքին տարածքը և սովորական կարգով աշխատել:
Մարտի 8-ից աշխատանքը կվերսկսի Ռաբաթում տեղակայված «Լաունջ բարը»: Ըստ մենեջեր Դավիթ Մումլաձեի, բաց տարածքը և փակ ռեստորանը միաժամանակ կբացվեն:
«Ռոմանտիկան» և «Ալավերդին» հյուրեր կնդունեն մարտի 8-ից:
Վատ եղանակի պատճառով հետաձգվեց «Ֆուրանո» սրճարանի բացումը: Ըստ մենեջեր՝ Սոսո Թելիաշվիլիի, սննդի օբյեկտը կբացվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: