Ախալցիխեում տեղի է ունեցել ավտովթար
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Վալե կապող կենտրոնական ճանապարհին: Միմյանց բախվել են երկու թեթև մեքենաներ:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 18-ին, ժամը 09:00-ի սահմաններում: Ըստ ականատեսների, մեքենաները հակառակ ուղղությամբ էին երթևեկում:
Բարեբախտաբար, տուժածներ չկան:
ՆԳՆ-ից հայտնում են, որ օրինախախտ վարորդը տուգանվել է վարչական օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն: