Լուրեր
Ախալցիխեում կինը կոմայի մեջ է ընկել պատվաստվելուց հետո
Կորոնավիրուտի դեմ պատվաստվելուց հետո, Ախալցիխեի կլինիկա ,,Իմեդիի՚՚ բուժքույրը վատացել է։ Ըստ ականատեսների, երիտասարդ կինը ուշագնաց է եղել եւ ընկել կոմայի մեջ։ Պացիենտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Կլինիկայի բակում հավաքվել են կնոջ բարեկամները եւ խնդրում են թույլ տալ տեսնել իրենց հարազատին։ Բժիշկները նրանց արգելում են մտնել բժշկական հաստատություն։
Թե ինչն է հանդիսացել առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառ - առողջապահության նախարարությունից դեռեւս չեն պատասխանում։
Սկսվել է, թե ոչ հետաքննություն, ՆԳՆ-ից նույնպես չեն հայտարարում։
Տարածեք :