Ոչ ոքի չեմ վախեցնում, բայց հնարավոր է երրորդ ալիք մտնենք. Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, երկրում համաճարակային վիճակի վատթարացման միտում կա:
Ըստ նրա, նախքան պատվաստումների արդյունքում հասարակության իմունիտետի կուտակումը, անհրաժեշտ է հետևել հանձնարարականներին, հակառակ դեպքում երկրում հնարավոր է սկսվի կորոնավիրուսի երրորդ ալիքը:
«Ցավոք, վերջին երկու շաբաթվա ընթացքում համաճարակային վիճակի սրման միտում է նկատվում: Ուստի մենք պետք է բնակչությանը կոչ անենք հնարավորինս հետևել հանձնարարականներին: Մինչև երկրում կուտակվի հասարակական իմունիտետ, մինչ այդ պաշտպանության միակ միջոցը շնչադիմակն է, հեռավորությունը և մեծ հավաքույթներից խուսափելը:
Իհարկե, ես ոչ մեկին չեմ վախեցնում, բայց ներկայիս համաճարակային իրավիճակը գրեթե հիշեցնում է երկրում ստեղծված իրավիճակը սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին: Եթե մենք չենք հետևում հանձնարարականներին, հնարավոր է, որ մենք մտնենք երրորդ ալիք», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: