Լուրեր
Սամցխե-Ջավախքում ավտովթարի հետևանքով երիտասարդ է մահացել
Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է Ադիգենի գյուղ Նաքուրդևի բնակիչը: Ավտովթարը, որի հետևանքով 21-ամյա տղան մահացավ, տեղի է ունեցել Քութաիսիում:
Թեթև մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Ողբերգական վթարը տեղի է ունեցել ապրիլի մեկին:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում:
Տարածեք :