Սամցխե-Ջավախքում մեքենա է այրվել
Ադիգենի գյուղ Վարխանում թեթև մեքենայում կրակ է առաջացել և պայթել է: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, ուշ գիշերը:
Վարխանցի տղամարդը պատմում է, որ սկզբում կրակը նկատել են մեքենայի էլեկտրական լարերի մոտ և փորձել են այն հանգցնել, բայց մի քանի րոպեների ընթացքում մեքենան պայթել է և ամբողջությամբ այրվել: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:
«Մեքենայի սեփականատերը հյուր էր եկել, երբ նկատեցին կրակը, դույլերով ջուր էին կրում, բայց հանկարծ ամբողջ մեքենան բռնկվեց և պայթեց»,- ասում է ականատեսը:
Իրավապահները դեռ աշխատում են դեպքի վայրում: Ներքին գործերի նախարարությունից պատասխանի ենք սպասում, թե որ հոդվածով է հետաքննությունը սկսվել, և որն է հավանական պատճառը: