Ախալքալաքի շտապօգնության աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Ախալքալաքում, շտապ օգնության աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ըստ բժիշկների, նրա մոտ վիրուսն ընթանում է առանց բարդությունների, հետևաբար, առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Կենտրոնի աշխատակազմի մոտ վիրուս չի ախտորոշվել, նրանք ամեն շաբաթ թեստավորվում են:
2020 թվականի հոկտեմբերին շտապ բուժօգնության աշխատակիցները համատարած վարակվել էին կորոնավիրուսով։ Սկզբում վարակը ախտորոշվել էր 13 աշխատակիցների մոտ, ապա նաև 2-3 հոգու մոտ։ Այդ ժամանակ շտապօգնության աշխատանքը գրեթե խաթարվել էր