Կինը, ով փորձում էր վերադարձնել որդուն, ձերբակալվել է
30.04.2021
Ախալցիխեում ապրող 40-ամյա կինը որոշ ժամանակ շարունակ, պահանջում էր վերադարձնել իր երեխային: Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել, համաձայն Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի: Իրանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել հարձակվելու համար այն ընտանիքի վրա, որը կնոջ կենսաբանական երեխային պահում է իր խնամքի տակ:
Ձերբակալությանը նախորդել է Կոստավա փողոցում տեղի ունեցած միջադեպը: Մեղադրյալը այցելել է այն ընտանիքին, որտեղ մեծանում է նրա երեք տարեկան որդին: Հարեւաններն ու խնամատար ընտանիքի անդամներն ասում են, որ սա առաջին դեպքը չէ: Կինը պարբերաբար այցելում էր նրանց, խնդրում էր տեսնել երեխային և պահում ագրեսիվ: Երեխայի ընտանիքում ասում են, որ մոր մոտից երեխային վերցրել են վեց ամսեկան հասակում և այդ օրից երեխան մեծանում է նրանց տանը: Մորը թույլատրվում էր ամիսը երկու անգամ երեխային տեսնել սոցիալական աշխատողի հետ:
«Մայրն ամեն օր գալիս էր երեխային տեսնելու համար: Անգամ տեսակցության ժամանակ երեխայի հետ լավ չէր վարվում: 6 ամսեկան հասակից ես եմ մեծացնում, հիմա 2 տարեկան և 9 ամսեկան է, դրա համար էլ իր կենսաբանական մորը չի հիշում»,- ասում է մայրացուն:
Պետական խնամքի թրաֆիքինգի զոհերի և տուժածների աջակցության գործակալությունից ասում են, որ սոցիալական ծառայությունն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է վերոնշյալ գործի շուրջ:
Ելնելով Երեխայի իրավունքների օրենսգրքից ՝ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 1-ից գործի մեջ է ներգրավվել: Կնոջ մայրության իրավունքը կասեցվել է: Թրաֆիքինգի զոհերի և տուժածների աջակցության պետական գործակալությունից ասում են, որ այս պահին, երեխայի շահերից ելնելով, անհնար է վերադարձնել կենսաբանական մորը:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.