Ախալքալաքը ստացել է 300 դեղաչափ չինական պատվաստանյութ
Ախալքալաքի շրջանային հիվանդանոցը ստացել է 300 դեղաչափ Sinofarm կորոնավիրուսի պատվաստանյութ, սակայն պատվաստումների պլատֆորմի վրա դեռ գրանցված մարդիկ չկան: Տեղեկությունը Ջավախքի լրատվական կենտրոնի մոտ հաստատում է կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Թորոյանը: Նրա խոսքերով, պատվաստումը սկսելու համար սպասում են Առողջապահության նախարարության առաջարկություններին:
Կլինիկայում կա նաև Astrazeneca պատվաստանյութ, բայց միայն մեկ ամպուլ: Պատվաստվել չցանկացողների պատճառով, Ախալքալաքը Astrazeneca պատվաստանյութի 290 դեղաչափ հետ է ուղարկել:
Այս փուլում Sinopharm պատվաստանյութը մարզի ոչ մի կլինիկայում դեռ չի օգտագործված:
Սամցխե-Ջավախքում պատվաստման համար գրանցվել է 120 մարդ, որոնցից 14-ը AstraZeneka -ով պատվաստվելու, իսկ 106 –ը՝ Sinopharm- ով: