Սպանություն Սամցխե-Ջավախքում. 38-ամյա տղամարդը մահացել է
Ներքին Գործերի Նախարարության տեղեկության համաձայն, ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել 1961 թվականին ծնված Վ.Կ.-ին: Նա ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը, ով Ասպինձայի քաղաքապետարանի գյուղ Բուզմարեթիի հարակից տարածքում գտնվող ֆերմայում աշխատում է որպես հովիվ, սառը զենքով կրծքավանդակի շրջանում վերքեր էր հասցրել նույն ֆերմայում աշխատող հովվին՝ 1983 թվականին ծնված Ս.Ս.-ին: Վիրավոր տղամարդը մահացել է դեպքի վայրում:
Իրավապահները դեպքից անմիջապես հետո ձերբակալել են մեղադրյալ հովվին Ասպինձայի քաղաքապետարանում: Որպես ապացույց ոստիկանությունը առգրավել է հանցագործության ժամանակ օգտագործված սառը զենքը ՝ դանակը:
Ձերբակալվածն ընդունել է մեղքը:
Դիտավորյալ սպանության փաստով հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով: Հանցագործությունը նախատեսում է 7-ից 15 տարի ազատազրկում: