Հացը հնարավոր է թանկանա
«Մեզ համար 53-լարիանոց սուբսիդավորումը կորցրել է իմաստը: Եթե ալյուրը տան 53-ի փոխարեն 50 լարիով, ապա ինչ որ կերպ արտադրանքն ու տեմպը կպահպանենք, այլ ընտրանք չկա, գոնե 10 թեթրիով պետք է թանկանա հացը ,- այս մասին ճեպազրույցում խոսում է «Հացաթխողների ասոցիացիայի» նախագահ՝ Մալխազ Դոլիձեն: Նրա խոսքով, բոլոր արտադրություններում կան որոշ խնդիրներ:
«Մեզ հետ պայմանավորվեցին, որ ալյուր կստանայինք 53 լարիով և սա շարունակվում էր 6 ամիս: Այս վեց ամիսների ընթացքում գիտեք, որ փոխարժեքը փոփոխվեց և բոլոր արտադրաքները թանկացան:Բացի այդ, կցանկանայի նշել, որ սպասարկող բոլոր ընկերությունները ՝ ջրամատակարարման, բնական գազի և այլն, մեզ ահավոր են սպասարկում», - ասում է Մալխազ Դոլիձեն: