Երկրաշարժ՝ էպիկենտրոնը Նինոծմինդայի մոտակայքում է
Մայիսի 19-ին, Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկության համաձայն, Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 06:19-ին:
3.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայից 24 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Փոկա գյուղի մոտակայքում: