Ինչ սահմանափակումներ են վերացվել
Միջգերատեսչական կառավարող խորհրդի որոշմամբ` հունիսի 1-ից կմեղմացվեն մի քանի սահմանափակումներ, որոնք սահմանված էին կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով:
Հունիսի մեկից՝
Վրաստանը բացում է ցամաքային սահմանները,
PCR թեստի բացասական պատասխանով Վրաստան մուտք գործելու իրավունք կստանան նաև Կանադայի, Ճապոնիայի, Քուվեյթի, Չինաստանի, Հվ. Կորեայի, Մոլդովայի և Օմանի քաղաքացիները:
Սննդի կետերը հունիսի 1-ից կկարողանան փակ տարածքներում աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին:
Երկրում ուժի մեջ կմնան տարբեր սոցիալական՝ հարսանիքների, թաղման արարողությունների, բանկետների և այլ միջոցառումների անցկացման սահմանափակումները:
Գործում է նաև պարետային ժամը՝ 23:00-04:00-ն տեղաշարժի արգելքը: