Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցը լքելու ցանկություն հայտնել է 16 երեխա: Հայտարարությունը տարածում է պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների օգնության գործակալությունը:
Երբ երեխաների խնամքի ծառայությանը հնարավորություն տրվեց մտնել Նինոծմինդայի մանկատուն և իրականացնել զննման գործունեությունը, վեց անչափահասներ ցանկություն հայտնեցին լքել հաստատությունը: Նրանց շահերից ելնելով, գործակալությունը պատշաճ կերպով արձագանքեց և արդեն ապահովեց նրանց տեղափոխումը խնամքի մեկ այլ ձևի:
Ըստ Պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների օգնության գործակալության, այսօրվա դրությամբ, բոլոր խոշոր մանկատներում իրականացվում է ապաինստիտուցիոնալացման գործընթաց: Գործակալությունը տեղեկացնում է, որ մոտ 10 երեխա արդեն տեղափոխել են, իսկ մնացածների վերաբերյալ ընթանում են հարկավոր միջոցառումներ:
Գործին ներգրավվել են նաև գործակալության հոգեբանները: