Հարբած մեքենա վարելու համար պատիժը հնարավոր է խստացվի
Հարբած մեքենա վարելու համար պատիժը հնարավոր է խստացվի: Այս մասին քննարկումներ են ընթանում Վրաստանի խորհրդարանում:
Եթե հաստատվի նոր օրինագիծը և գործեն ուժի մեջ մտած վարկածները, ապա օրինախախտ (հարբած) վարորդներին սպառնում է 2 հազար լարի տուգանք, վարչական կալանք 5-ից 15 օր և վարորդական իրավունքի սահմանափակում մեկ տարով:
Նոր որոշումը պատկանում է «Քաղաքացիներ» կուսակցության ներկայացուցիչներ՝ Ալեկո Էլիսաշվիլիին եւ Լեւան Իոսելիանիին:
Այսօր վարորդները հարբած մեքենա վարելու համար վեց ամսով զրկված են վարորդական իրավունքից: Կրկնակի խախտման դեպքում` 700 լարի տուգանք և մեկ տարի վարորդական իրավունքի զրկում: