Սամցխե-Ջավախքում կորած երիտասարդներին գտել են
Աբասթումանիի անտառում, երեք օր առաջ կորած երիտասարդներին գտել են: Ադիգենի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Զաքարիա Էնդելաձեի տեղեկության համաձայն, երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց դուրս բերելու համար խմբեր են ուղարկվել:
Այս մասին տեղեկություն է տարածել նաև արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
«Ներքին գործերի նախարարության, հասարակական անվտանգության կառավարման կենտրոն՝ «112» ահազանգ էր մտել, Աբասթումանիում անհայտ կորած զբոսաշրջային խմբի մասին: Նախաձեռնողի փոխանցմամբ, մի քանի օր առաջ յոթ երիտասարդ քաղաքացիներից բաղկացած խումբը գնացել էր Աբասթումանիի անտառ, սակայն նրանց հետ կապվել չի հաջողվել, և անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:
Զբոսաշրջային խմբի գտնվելու վայրը պարզելու համար որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են Աբասթումանիի անտառի տարածքում գտնվող Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները և պահպանվող տարածքների գործակալության ռեյնջերները: Գործողության շրջանակներում, փրկարարները զննել են աստղադիտարանի, Նասաբաջվարիի լեռան, ջրատարի և Զեկարիի լեռնանցքի տարածքները: Շարունակական որոնողա-փրկարարական գործողության արդյունքում զբոսաշրջային խումբը հայտնաբերվել է անվնաս: Այս պահին նրանց տեղափոխում են անվտանգ վայր: Նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են համապատասխան սարքավորումներով մինչև 50 հրշեջ-փրկարարներ: Գործընթացին մասնակցել են նաև պահպանվող տարածքների գործակալության ռեյնջերների խումբը և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները», – ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի երկուսից երիտասարդները գտնվում էին անտառում և նրանց գտնելու համար որոնողական աշխատանքներում ներգրավված էր շուրջ 40 փրկարար: