Ջրհեղեղներն ավելի հաճախակի կդառնան. Նախազգուշացնում է NASA-ն
Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը նախազգուշացրել է սպառնալիքի մասին, որ 2030-ականներին ջրհեղեղներն ավելի հաճախակի կդառնան։
Գիտնականները եկել են եզրակացության, որ հաջորդ տասնամյակում մակընթացության ժամանակ Միացյալ Նահանգների երկու ափերին էլ սպասվում է ջրհեղեղների քանակի զգալի աճ:
«Լուսնի գրավիտացիոն ձգողականության, ծովի մակարդակի բարձրացման և կլիմայի փոփոխության համադրությունը կհանգեցնի ամբողջ աշխարհում ափամերձ տարածքների հեղեղումների», – պարզաբանել են մասնագետները։
Հոռետեսական կանխատեսումներով՝ որոշ ամիսների ջրհեղեղները կարող են հաջորդել միմյանց՝ 1-2 օր ընդմիջմամբ։
Հորդառատ անձրևների հետևանքով ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել Սոչիի Խերոտա և Մացեստա գետերում, ինչի հետևանքով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը բնակիչներին հորդորել է պատրաստվել հնարավոր տարհանմանը և հավաքել անհրաժեշտ իրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Սոչիի Ադլերի և Խոստինսկի շրջաններում շարունակական հորդառատ անձրևների հետևանքով Խերոտա և Մացեստա գետերի ջրի մակարդակի խիստ բարձրացում է նկատվել։ Բնակիչներին տեղեկացվել է գետերի՝ ափերից դուրս գալու և հնարավոր ջրհեղեղների մասին: Բնակիչներին հորդորում ենք հանգստություն պահպանել, հավաքել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը՝ իրավիճակից դրդված տարհանման անհրաժեշտության դեպքում», - ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում բնակչությանն օգնելու նպատակով հերթապահում են «Կուբան ՍՊԱՍ»-ի և «Սոչիի փրկարար ծառայության» անձնակազմերը: