Սահմանափակումների խստացում կսպասվի, եթե ...
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով, կորոնավիրուսի սահմանափակումների հետագա մեղմացում չի նախատեսվում, և եթե դեպքերի թիվը կտրուկ ավելանա, կքննարկվի սահմանափակումների խստացումը:
«Սահմանափակումները մեղմելու ծրագրեր չկան, բայց նախքան խստացնելը, մենք բոլորս պետք է հետևենք գոյություն ունեցող կանոններին և առաջարկություններին կամ սահմանափակումներին, դրանք են՝ դիմակ կրելը, չնայած նրան, որ այլևս դրսում դիմակ կրելը պարտադիր չէ, բայցևայնպես, խորհուրդ է տրվում մարդկանց շրջապատում գտնվելու դեպքում, դիմակ կրել նաև բաց տարածքում: Երկրորդը՝սոցիալական հեռավորությունն է: Երրորդ առաջարկը հանրահավաքներից խուսափելն է », - ասում է Գամկրելիձեն:
Ըստ նրա, տրվող խորհուրդներից է նաև, որ միայն երկու անգամ պատվաստված մարդիկ մասնակցեն սեմինարների, գիտաժողովների և նմանատիպ հավաքույթների: