Օպերատորը, ով ծեծվել էր ցույցի ժամանակ, մահացել է
«Տվ Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավան, ով տուժել էր հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ, մահացել է:
Այս պահին անհայտ է մահվան պատճառը:
Լեքսո Լաշքարավան մի քանի օր կլինիկայում էր:
Վրաստանի առաջին ալիքը իր վիշտն է արտահայտում օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ և ցավակցում նրա ընտանիքին և հարազատներին:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, «Թբիլիսի փրայդի» դեմ ցույցի ժամանակ, «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում, «Տվ Պիրվելիի» լրագրողին և օպերատոր Լեքսո Լաշքարավային, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հասցրել են ֆիզիկական և բանավոր վիրավորանք: