Վրաստանի կառավարության որոշման համաձայն, կրճատել խաղատների աշխատանքի իրավունքի ստացման տուրքավճարի չափը, կրճատվելով այն մինչև 2,5 միլիոնը:
Նշված փոփոխությունը ուժի մեջ կլինի 2021 թվականի հուլիսի 5-ից 2022 թվականի հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածը:
Որոշումն ընդունվել է հաշվի առնելով ստեղծված համաճարակային ժամանակաշրջանը, որի ընթացքում՝ խաղատնային հաստատությունները մեկ տարուց ավելի չեն աշխատել, ուստի նախնական գումարը վճարելու հնարավորություն չունեն:
Հիշեցնենք, մինչ այժմ խաղատները լիցենզավորման վճարներ վճարում էին 5 միլիոն լարիի չափով: Որոշումը միանվագ է և ժամկետն անցնելուց հետո, խաղատուն լիցենզիայի արժեքը կրկին կկազմի տարեկան 5 միլիոն լարի: