Լուրեր
Ախալցխացի կնոջ մոտ Ղրիմ-Կոնգոյի տենդ և կորոնավիրուս է հայտնաբերվել
Երիտասարդ կնոջ մոտ միաժամանակ հայտնաբերվել է Ղրիմ-Կոնգոյի տենդ և կորոնավիրուս:
Պացիենտը մինչ 40 տարեկան կին է: Նրան նախ տեղափոխել են Ախալցիխեի «Իմեդի» կլինիկա:
Կլինիկա «Իմեդիում» ասում են, որ կնոջ առողջական վիճակը միջին ծանրության էր:
Կինն այժմ շարունակում է բուժումը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Հուլիսի 22-ին, Ղրիմ-Կոնգոյի ախտորոշմամբ Սամցխե-Ջավախքում 49-ամյա կին է մահացել:
2021 թվականին Սամցխե-Ջավախքում գրանցվել է տենդի 12 դեպք, այդ թվում մեկը՝ անչափահաս:
Տարածեք :