Լոնդոնում տեղատարափ անձրևները հանգեցրել են տասնյակ քաղաքային փողոցների հեղեղմանը։ Քաղաքի մի քանի շրջաններում կաթվածահար է արել ավտոմոբիլային երթևեկությունը: Այս մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության օդերևութաբանական ծառայությունը։
Նշվում է, որ Լոնդոնի փրկարարական ծառայությունները հարյուրավոր զանգեր են ստացել ավտոճանապարհների հեղեղման մասին, սակայն այս պահին իշխանությունները տեղեկություններ չունեն տեղատարափ անձրևների պատճառով տուժածների մասին: Շվեյցարիայի Լյուցեռնում և Ցուգում, ինչպես նաև երկրի կենտրոնական մասի որոշ այլ շրջաններում հորդառատ անձրևներն ու ամպրոպները հանգեցրել են շենքերի հեղեղման:
Հաղորդվում է, որ ամպրոպն ու կարկուտը սկսվել են շաբաթ կեսօրին: Այդ ժամանակից ի վեր Լյուցեռնի ոստիկանության օպերատիվ կենտրոնը ստացել է ավելի քան 210 դեպքի մասին հաղորդում:
Ցուգում՝ հինգ քաղաքներում հեղեղվել են մի քանի նկուղներ, ստորգետնյա ավտոտնակներ և փողոցներ:
Կոստա Ռիկայում հորդառատ անձրևների հետևանքով մի քանի շրջաններ հայտնվել են տարերային աղետի գոտում: Վատ եղանակի պատճառով փակում են ճանապարհները և տարհանում մարդկանց, հայտնում է Tico Times-ը։
Ամենաուժեղ տեղումները գրանցվել են հուլիսի 22-ին և 23-ին։ Կոստա Ռիկայի արտակարգ իրավիճակների ազգային հանձնաժողովը հաղորդել է 480 պատահարների մասին, որոնք կապված են վատ եղանակի հետ, այդ թվում՝ 391 ջրհեղեղների և 43 սողանքների մասին: Չինաստանի Հայնան նահանգում 63 մարդ է զոհվել տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղների պատճառով: Եվս հինգ մարդ անհետ կորած է: Իշխանությունները վտանգավոր շրջաններից տարհանել են շուրջ 900 հազար մարդու: Չինաստանում տարերային աղետից տուժած մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 11 միլիոնը: Քանդվել կամ մասնակի վնասվել է 8876 շինություն: Նահանգային իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակ: Փրկարարական և աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում է շուրջ 200 հազար մարդ:
Պակիստանի հյուսիս-արևմուտքում անձրևի հետևանքով դժբախտ պատահարներից զոհվել է առնվազն 15 մարդ, ևս 26-ը վիրավորվել է: Այդ մասին ուրբաթ՝ հուլիսի 23-ին, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:
Վատ եղանակ է եղել Հուբեր Պախտունխվա նահանգում: Մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել տանիքի փլուզման և հեղեղումների ժամանակ: Միևնույն ժամանակ, տասնյակ շենքեր ավերվել կամ վնասվել են անձրևաջրերից:
«Քաղաքացիական վարչակազմը փրկարարների և ոստիկանության հետ փրկարարական գործողություններ է իրականացնում տուժած շրջաններում: Իշխանությունները նաև երթևեկության համար բացել են մի քանի ճանապարհներ, որոնք նախկինում արգելափակվել էին սողանքներով»,- գրում է գործակալությունը:
Իրենց հերթին, նահանգում ծառայություններին հանձնարարվել է արագացնել փրկարարական աշխատանքները և բարձրացնել պատրաստվածությունը, քանի որ կանխատեսվում է, որ տեղումները կշարունակվեն:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.