Հերթական երկրաշարժը Սամեբայի մոտակայքում
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, էպիկենտրոնը եղել է Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 8 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը արձանագրվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 19: 25 -ին:
Ցնցումների ուժգնությունը կազմել է 3,4 բալ:
Գործակալությունից պարզաբանում են, որ Ջավախքում հանգած հրաբուխներ կան, ու մասնագետների համար զարմանալի չէ, որ տեղանքում պարբերաբար մագմատիկ ակտիվություն է նկատվում: Ըստ սեյսմիկ ծառայության` տեղանքն անդադար հետազոտվում է: