Երրորդ երկրաշարժը Վրաստանում
Վրաստանում մեկ օրում տեղի է ունեցել երեք երկրաշարժ: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, էպիկենտրոնն այս անգամ եղել է Դմանիսի քաղաքից 25 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Սամեբա գյուղի մոտակայքում:
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով, ժամը 03:36-ին, ուժգնությունը կազմել է 3,9 բալ:
Առաջին ցնցումները գրանցվել էին Թբիլիսիի ժամանակով 19:25-ին, ուժգնությունը կազմել է 3,4 մագնիտուդ:
Երկրորդ ՝ 3.6 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 12: 55-ին:
Վերջին շրջանում ստորգետնյա ցնցումները շատ հաճախ են տեղի ունենում հենց Ջավախքում: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնում դա բացատրում են նրանով, որ Ջավախքն առավել սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է: