Լուրեր
Գյուղ Տուրցխի բնակչությունը ցույց է անցկացնում
Տուրցխ գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց: Մոտ 70 բնակիչներ պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը: Ցուցարարներն ասում են, որ օրեր առաջ ջրամբարում սատկել է մինչև 10 կգ ձուկ ՝ կառավարության անփութության և ջրի սակավության պատճառով, որը նրանց եկամտի աղբյուրներից մեկն էր:
«Տուրցխում ոչ խմելու և ոչ էլ ոռոգման ջուր չկա, բյուջետից գումարը ծախսվում է, իսկ մեզ համար ոչինչ չի արվում: Պահանջում ենք անցկացնել ուսումնասիրություն, որպեսզի պարզվի, թե ու՞ր է անհետացել գումարը, որը գյուղում ջրի խնդրի լուծման համար պետք է ծախսվեր»,- ասում է Գագիկ Ալբերտյանը:
Ցուցարարներին հանդիպեցին քաղաքապետի տեղակալ՝ Արմեն Մարանգոզյանը, սակրեբուլոյի պատգամավորը և մելիորացիոն ծառայության աշխատակիցները: Տեղական իշխանությունները հայտնում են, որ հետաքննելու են իրավիճակը, ինչպես նաև այն փաստը, թե ինչու է Տուրցխ գյուղը մինչ այժմ մնացել առանց ջրի:
Ցույցի մասնակիցները պահանջում են խնդրին լուծում տալ հստակ ժամկետում:
Տարածեք :