Իրակլի Ղարիբաշվիլին պատվաստվել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Վարչապետը պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Ես այսօր պատվաստվել եմ «Pfizer» պատվաստանյութով: Չորս ամիս առաջ ես վարակվել եմ կորոնավիրուսով բավականին հեշտ ձևով: Ես մի քանի շաբաթ առաջ ստուգեցի հակամարմինների քանակը, ունեի 400 հակամարմին, բայց, այնուամենայնիվ, որոշեցի պատվաստվել իմ իմունիտետի ամրապնդման համար», – ասաց վարչապետը: