Թուրքիայից Վրաստան փորձել են ներկրել հիվանդ կարտոֆիլ
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության Սարփիի մաքսակետում ընդհանուր առմամբ կանգնեցվել է 52 հազար կիլոգրամ հիվանդ կարտոֆիլով բեռնված երկու ավտոմեքենա:
Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական սահմանամերձ-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ներմուծվող կարտոֆիլի պարունակությունից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում բացահայտվել է առողջության համար վտանգ ներկայացնող կարանտինային վնասակար օրգանիզմներ:
Վրաստանի կառավարության N463 բանաձևի համաձայն, նշված բեռները ենթակա կլինեն վերադարձման արտահանող երկիր: