Նինոծմինդայի կլինիկայում կորոնավիրուսից կին է մահացել
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում մահացել է ևս մեկ քաղաքացի: Օգոստոսի 22-ին, մահացել է Ասպինձայի մոտ 65-ամյա բնակչուհին:
Հանրային առողջության կենտրոնի ղեկավար՝ Մզիա Պապաշվիլիի խոսքով ՝ հիվանդը բուժվում էր Նինոծմինդայի բժշկական հաստատությունում:
«Հիվանդություն ուներ, բուժվում էր Նինոծմինդայում»:
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 73-ի: Օգոստոսի 22 -ին, տարածաշրջանում գրանցվել է 104 նոր դեպք: