Սամցխե-Ջավախքում թոքերի կենտրոնում սկսել են ընդունել կովիդ պացիենտներ
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նախատեսված մահճակալների թիվը հասել է 255-ի: Մարզի չորս կլինիկաներին ավելացվել է Աբասթումանի թոքերի կենտրոնը և այստեղ մոբիլիզացված 76 մահճակալ: Տնօրեն՝ Ռևազ Ժղենտի խոսքով, բուժհաստատությունում բուժվում է վեց թեթև հիվանդ, ովքեր տեղափոխվել են Ախալցխայի «Իմեդի» կլինիկայից:
Օգոստոսի 23-ի դրությամբ Սամցխե-Ջավախքի կլինիկաներում բուժվում է 165 վարակված անձ: