Երկարատև կորոնավիրուսը կարող է տևել ավելի քան մեկ տարի.Հետազոտություն
Երկարաժամկետ կորոնավիրուսի վերաբերյալ ամենամեծ ուսումնասիրություններից մեկը պարզել է, որ որոշ հիվանդներ կորոնավիրուսով հոսպիտալացվելուց հետո ավելի քան մեկ տարի տառապում էին հոգնածությունից և շնչառական անբավարարությունից:
Չինական ուսումնասիրությունը հրապարակվել է բրիտանական «Lancet» բժշկական ամսագրում: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հիվանդների կեսը մեկ տարի անց ունեցել են առնվազն մեկ կամ մի այլ ախտանիշ՝ առավել հաճախ հոգնածություն կամ մկանների թուլություն:
Յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ դիտվել է շնչահեղձություն ավելի քան 12 ամիս անց, և այս թիվը աճել է այն մարդկանց շրջանում, ովքեր ծանր հիվանդացել են վիրուսի պատճառով: Հետազոտության համաձայն, տղամարդկանց համեմատ, կանայք 43 տոկոսով ավելի շատ են տառապել այս ախտանիշներից և երկու անգամ ավելի հաճախ են ունեցել անհանգստություն, դեպրեսիա:
«Lancet»-ը, ուսումնասիրության հետ մեկտեղ, հրապարակել է խմբագրական հոդված, որում նշվում է, որ երկարաժամկետ կորոնավիրուսն ազդել է մարդկանց բնականոն կյանքը վերսկսելու ունակության և աշխատունակության վրա:
Բժշկական ամսագիրը հավելեց, որ երկարաժամկետ հիվանդների լիակատար ապաքինման համար պահանջվել է ավելի քան մեկ տարի: