Մահվան դեպքերի աճն ու նոր սահմանափակումները
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 73 պացիենտ: երջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 031 դեպք, ապաքինվել էր 4 585 պացիենտ:
Երեկ, օգոստոսի 26-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 128 դեպք, մահացել՝ 79 պացիենտ:
Համակարգող խորհուրդը, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով նախ օգոստոսի 10-ին, որոշում կայացրեց պարտադիր դարձնել շնչադիմակ կրելը բաց տարածքում, որտեղ հավաքվում է ավելի քան հինգ մարդ: Այնուհետև, իրավիճակի վատթարացման պատճառով, օգոստոսի 17-ից, Վրաստանում շնչադիմակ կրելը պարտադիր է բաց և փակ տարածքում:
Ինչպես նաև, փոխվեցին սննդի օբյեկտների աշխատաժամերը՝ սննդի օբյեկտների աշխատանքը, ժամը 23:00-ի փոխարեն, թույլատրված է մինչև 22:00-ն:
Ինչպես նշել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն, միևնույն ժամանակ, կշարունակվի խիստ վերահսկողությունը սննդի ձեռնարկությունների սահմանված կանոնակարգերի կատարման նկատմամբ:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն երիտասարդներին կոչ է անում ձեռնպահ մնալ գիշերային ակումբներ այցելելուց: