Ախալցիխեում էլեկտրական սարքով 26կգ ձուկ են որսացել
Ախալցիխեի մունիցիպալիտետում, Մտկվարի գետի վրա, ապօրինի ձկնորսության դեպք է գրանցվել: Մեղադրյալները փչովի նավակով ու էլեկտրական սարքով ձկներ որսացել են: Տեղեկությունը տարածում է բնապահպանական վերահսկողության վարչությունը:Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները հավելում են, որ անկանոն կերպով որսացել են մոտ 26կգ ձուկ:
«Քանի որ գործը ներառում էր քրեական հանցագործության նշաններ, նյութերն ուղարկվեցին համապատասխան գերատեսչություն, հետագա արձագանքի համար»,- գրված է հրապարակված տեղեկությունում:
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները, 2021 թվականի հուլիսի 1 -ից հուլիսի 31 -ը, ամբողջ երկրում հայտնաբերել են ապօրինի ձկնորսության 40 դեպք, այդ թվում ՝ 22 դեպք, որոնք պարունակում են հանցագործության նշաններ: