Կորոնավիրուսի հաստատված 100 նոր դեպք Սամցխե-Ջավախքում
Վերջին մեկ օրվա ընթացքում, Սամցխե-Ջավախքում հաստատվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք: Սա չորրորդ ալիքի շրջանում նոր հակառեկորդ է: Ախալցիխեում գրանցվել է 30 դեպք, Ադիգենում՝ 10, Ասպինձայում և Ախալքալաքում՝ 4-4, Բորջոմիում՝ 49, Նինոծմինդայում՝ 3:
Սամցխե-Ջավախքում վարակվածների ընդհանուր քանակն է՝ 8 832:
24 ժամում տարածաշրջանում ապաքինվել է 92 պացիենտ և առողջացածների քանակը, համաճարակի սկզբից մինչ օրս, կազմում է 8 276 մարդ:
Կովիդ-կլինիկաներում բուժվում է 164 հիվանդ:
Մահացել է 80 պացիենտ: