Վրաստանում պատվաստված է ուսուցիչների 46%-ը
Ուսումնական տարին դպրոցներում սկսելու համար պետք է պատվաստված լինեն ուսուցիչների 80%-ը, այս մասին որոշումն ընդունել էր միջգերատեսչական խորհուրդը, կորոնավիրուսի տարածման կանխարգելման և ուսումնական տարին անվտանգ միջավայրում սկսելու նպատակով:
Չնայած վերոնշյալին, Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից տարածված տեղեկության համաձայն, այսօրվա դրությամբ լիարժեք պատվաստված է ուսուցիչների միայն 46%-ը: Ինչպես նշում են գերատեսչությունում, պատվաստված ուսուցիչների թիվն օրեցօր ավելանում է:
Հիշեցնենք, դեռ մեկ ամիս առաջ, այս ցուցանիշը կազմում էր 9 տոկոս: